Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մաքսային ծառայությունը լիովին պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA–ն՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը:

Իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Մոհամմադ Ռեզվանիֆարն ընդգծել է Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերի ընդլայնման կարևորությունը։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մաքսային տեղեկատվություն փոխանակել Իրաքի մաքսատան հետ՝ առևտուրը հեշտացնելու և ընդլայնելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]